Գերմանիայի կառավարությունը վստահեցնում է, որ ածխով էլեկտրակայանների շահագործման վերսկսումը ժամանակավոր միջոց է։ Բեռլինը չի հրաժարվում մինչև 2045 թվականը զրոյական արտանետումների հասնելու ծրագրերից՝ նշելով, որ 2023 թվականին Գերմանիայի էներգիայի ավելի քան 50%-ն արտադրվել է վերականգնվող աղբյուրներից, հայտնում է Euronews-ը։

Կառավարությունը հայտարարում է, որ ածուխով աշխատող այս էլեկտրակայանները կփակվեն մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Միևնույն ժամանակ, կաբինետի պաշտոնյաները լուծումներ կփնտրեն այդ էլեկտրակայաններից ածխաթթու գազի արտանետումները փոխհատուցելու համար: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք հաջորդ ձմռանը նրանք կվերսկսեն աշխատանքը։