Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կրճատվել է 0,1%-ով։ Այս մասին է վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) հրապարակած զեկույցը։
Այս ցուցանիշն ավելի վատ է ստացվել, քան փորձագետների սպասումները, որոնք երկրի ՀՆԱ-ի աճը կանխատեսել են 0,2%-ով։ Երկրորդ եռամսյակի արդյունքները նույնպես վատթարացել են: Վիճակագրական գործակալության նոր տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն ապրիլից հունիս չի աճել (նախկինում հայտարարված 0,2 տոկոս աճի փոխարեն)։ Այսպիսով, երկրի տնտեսությունը գտնվում է տեխնիկական անկման եզրին, երբ անկում է գրանցվում երկու եռամսյակ անընդմեջ։





























