Ուրբաթ օրը Ուկրաինայի տարածքին ռուսաստանյան բանակի  իրականացրած զանգվածային հրթիռային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել պաշտոնական ուղերձով։

Բայդենը հայտարարել է,  այս գրոհը «խիստ հիշեցում է աշխարհին, որ այս ավերիչ պատերազմից մոտ երկու տարի անց էլ Պուտինի նպատակը մնում է անփոփոխ։ Նա ձգտում է ոչնչացնել Ուկրաինան և ստրկացնել նրա ժողովրդին», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոչ է արել Կոնգրեսին  հնարավորինս արագ քվեարկել 2024 թվականի Ուկրաինային օգնության նոր փաթեթին հավանություն տալու օգտին։