«Բոինգ» կորպորացիան խորհուրդ է տալիս փոխադրողներին փնտրել չամրացված պտուտակը 737 MAX ինքնաթիռի ղեկի կառավարման համակարգում, այն բանից հետո, երբ նրա միջազգային օպերատորներից մեկը հայտնաբերել է թերությունը պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ, տեղեկացրել է Euronews-ը։

Եվս մեկ չամրացված պտուտակ գտել են առայժմ չվաճառված ինքնաթիռում։ Ավիաշինական կորպորացիայում նշել են, որ մեխանիզմի ստուգումը կտեւի յուրաքանչյուր ինքնաթիռում երկու ժամ։

737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու աղետներից հետո։ Ավիաշինարարն ընդունել է, որ երկու դեպքում էր օդանավում տեղի է ունեցել մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգի աշխատանքի խափանում։ Ընկերությունը ստուգել է համակարգը, ինչից հետո ԱՄՆ-ն եւ այլ երկրներ հավանություն են տվել, որ ինքնաթիռը շարք վերադառնա։