Ձյունահովազը ճանաչվել է Ղրղըզստանի ազգային խորհրդանշան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է հրամանագիր «Ձյունահովազը Ղրղըզստանի Հանրապետության ազգային խորհրդանշան ճանաչելու մասին», - նշվել է հաղորդագրությունում։
Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, ձյունահովազը մտցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում եւ ունի հազվադեպ կամ անհետացող տեսակի կարգավիճակ աշխարհի 12 երկրներում։
«Ձյունահովազը ոչ միայն բնական հարստության, մշակութային բարեկեցության խորհրդանշանն է, այլեւ լեռնայն էկոհամակարգի, որը զբաղեցնում է գլոբալ տարածքի մեկ երրորդը, կայունության եւ առողջության ցուցիչը։ Ձյունահովազների կորուստը բնության մեջ կհանգեցնի բնապահպանական փուխր հավասարակշռության խախտման, ինչը կործանարար ազդեցություն կունենա կենդանիների եւ մարդու վրա»,- նշել են մամուլի կենտրոնում՝ հիշեցնելով, որ «հին ղրղըզ ժողովրդի մշակույթում ձյունահովազը մարմնավորել է վեհություն, ազնվություն, համարձակություն, քաջություն եւ տոկունություն»։





























