Դանիայի թագուհի Մարգրետե II-ը գահից կհրաժարվի 2024 թվականի հունվարի 14-ին՝ 52 տարի թագավորելուց հետո։ Այս մասին ասվում է թագավորական պալատի կայքում հրապարակված Մարգրեթ II-ի հայտարարության մեջ։

«Այս տարվա փետրվարին մեջքի լուրջ վիրահատություն եմ տարել: Ամեն ինչ լավ անցավ իմ մասին հոգած բժիշկների կոմպետենտության շնորհիվ։ Սակայն վիրահատությունն ինձ հիմք տվեց մտածելու ապագայի մասին՝ արդյո՞ք ժամանակն է, որ ես պատասխանատվությունը փոխանցեմ հաջորդ սերնդին։ Ես որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է։

2024 թվականի հունվարի 14-ին՝ իմ սիրելի հորը հաջորդելուց 52 տարի անց, ես կհրաժարվեմ գահից և այն կփոխանցեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին»,- ասվում է հրապարակման մեջ։