Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցի թիվ 14 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamhsyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները, վարորդ 31-ամյա Արթուր Մկրտչյանի հետ, մարել են Mercedes-ում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։