2023-ը վերջին հարյուրամյակի ամենավատ, ամենադաժան, ամենամեծ կորուստով տարին էր հայ ազգի համար՝ հայերնազրկում, ունեզրկում, ցեղասպանության ենթարկվել: Մենք նման բան ունեցել ենք 1915-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով նրան, որ Ամանորի իր ուղերձում վարչապետը ներողություն խնդրեց հանրությունից տեղի ունեցած կորուստների համար, Թեւան Պողոսյանն ասաց. «Առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր տեքստերում օգտագործում է «ներողություն» բառը, բայց վերջում ասում է՝ մեղավորը ես չեմ: «Նմանատիպ ներողությունները եւ նորից մեղքն ուրիշների վրա գցելը էլի ենք տեսնելու:

Նիկոլ Փաշինյանը խոսե՞լ է Արցախի մասին, «Արցախ» բառն ասե՞լ է: Եթե ոչ, այդ տեքստն ինձ հետաքրքիր չէ»: