Ծովային փոխադրումներն իրականացվել են մի քանի ամիս, սակայն դրանք բավարար ուշադրություն չի գրավել արտահանողների և ներմուծողների կողմից։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա բացատրեց, որ այդ պատճառով գործընկերներին չի հաջողվել համոզել այս ծրագրի իրականացումը շարունակելու անհրաժեշտության մեջ։
«Մենք կարծում ենք, որ տարեվերջին առաջընթաց կլինի Գյումրիի «Չոր նավահանգստի» և արդյունաբերական պարկի օպերատորի ընտրության հարցում»,- նշել է Քերոբյանը։





























