2023 թվականի ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է բացվել։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Պատասխանելով ոսկերչական արտադրանքի վերաարտահանման մասին հարցին՝ նախարարը վստահեցրեց, որ այդ ապրանքները նախապես վերամշակվում են, հետո միայն արտահանվում։
Նա խոստովանեց, որ կա նաև ուղղակի վերաարտահանման փոքր տեսակարար կշիռ։
Քերոբյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում գործող ընկերությունները չհայտնվեն երկրորդական պատժամիջոցների տակ։
«Միևնույն ժամանակ, կարևոր է հումքի շուկաներ մուտքի ապահովումը հակական արտադրողների համար»,- նշել է նախարարը։





























