Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են  կուսակցությունից:

Քննարկվել են Կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ 

Մտքեր են փոխանակվել Կուսակցության Զարգացման ռազմավարության վերաբերյալ։