Հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետո էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի մոտ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Երբ շտապօգնության բժիշկների խումբը ժամանել է, վարորդը սկզբում հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ինչի պատճառով շտապօգնությունը մեկնել է, բայց որոշ ժամանակ անց հերթական շտապօգնությունն է ժամանել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև այդ նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:





























