Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանի օրը «Ռոսիա» ցուցահանդեսում տեղի է ունեցել երկրում առաջին ամուսնության գրանցումն առանց անձնագրի, սակայն կենսաչափական տվյալների օգտագործմամբ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով միջազգային «Ռոսիա» ֆորում-ցուցահանդեսի մամուլի ծառայությանը։
Նորապսակները դարձել են Ռուսաստանի առաջին բնակիչները, որոնք մասնակցել են ԶԱԳՍ-ի աշխատակցին ինքնությունը ոչ թե անձնագրերի, այլ կենսաչափական տվյալների հաստատմամբ ապագա նախագծի ցուցադրությանը։
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Նովայա Ուսման գյուղի ուսուցիչները՝ 22-ամյա անգլերենի ուսուցիչ Ռոման Բաբաևը և 21-ամյա տարրական դպրոցի ուսուցչուհի Դարիա Չերնիխը, օրինական ամուսնութկուն են գրանցել։





























