Երբ ժամանակին ԴՈՍԱԱՖ, Հայաստան մարզական ընկերություն, էլի մի քանի մարզական ընկերություններ, պետական գույքը կցվել է այդ ընկերություններին, այդ ընկերությունները դրվել են կոնկրետ մարդկանց հսկողության տակ եւ միլիարդների պետական գույքը զրո կոպեկով հանձնվել է դե յուրե այդ ՀԿ-ներին, որից հետո այդ ՀԿ-ները ուղղակի միլիարդավոր դրամների գույք են վաճառել հայտնի ու անհայտ մարդկանց, այդ հարցի պատասխանը կա: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք 4 տարի յդ հարցով զբաղվում ենք: Ինչու այդ հարցը չի լուծվում, որովհետեւ մենք իրավական պետություն ենք եւ ուզում ենք իրավունքի ձեւով լուծել հարցը: Վերջերս ես նախարարի հետ քննարկում եմ ունեցել եւ ասել եմ՝ կարող է մենք սխա՞լ ենք անում, էստեղ ստանդարտ մոտեցումներով չպետք է աշխատենք»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին, Փաշինյանն ասաց. «Մինչև 2018 թվականը ոչ մարտական պայմաններում բանակում 1000-ի կարգի դեպքեր են տեղի ունեցել, և պատճառները շատ խորքային էին:

Նախարարի հետ մեր վերջին խորհրդակցության ժամանակ խոսել ենք, և ասել եմ, որ, այո՛, գնացե՛ք, օրենսդրական կարգավորումնե՛ր արեք, և զինծառայողներին արգելե՛ք խաղադրույքներ կատարել: Որովհետև երբ մարդն ընկնում է թակարդը, տասնյակ միլիոնների պարտք է կուտակում, հետո այդ պարտատերերի ճնշումներից թողնում, գնում է դիրք և որոշում է ինչ-որ գործողություն անել: Այո՛, իհարկե, մեր պատասխանատվությունն է, բայց մենք ինստիտուցիոնալ լուծումներ պետք է տանք:

Կամ երբ զանգում են, ասում են՝ սեղանը գցած է, մեր էրեխուն ոնց ուզում եք, բերեք, տեղ հասցրեք, և ամենատարբեր լծակներ են օգտագործում դրա համար, այո՛, մեր պատասխանատվությունն է, բայց պետք է առերեսվենք այս բաների հետ, պիտի խոսենք սրանց մասին, և հարցին պետք է խորքային տիրապետել»,- ասաց վարչապետը: