Հանրապետության խոշոր քաղաքներում տարվա առաջին օրերին մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ փոշու պարունակության թույլատրելի շեմը Գյումրիում գերազանցվել է հունվարի 3-9-ին, Հրազդանում՝ հունվարի 3-ին, 4-ին և 9-ին, Ալավերդիում՝ հունվարի 7-ին, իսկ Արարատում և Վանաձորում չի գերազանցվել։





























