Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած վերջին ացի ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են կնքել երկակի հարկումից հրաժարվելու մասին: Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Expo-Rossia Armenia ցուցահանդեսի Միջազգային համագործակցությա գծով տնօրեն Անատոլի Նիկոլաեւը:

Նշենք, որ 4-րդ ամենամյա ցուցահանդեսը կբացվի վաղը Երեւանում, սպասվում է, որ ցուցահանդեսի բացմանը կմասնակցի նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը; Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաեւ ղազախական ընկերություն:

Ա. Նիկոլաեւի խոսքով` այս տարվա ցուցահանդեսին ռուսական կողմը հատկապես մեծ ուշադրություն է դարձնելու ավիացիոն ոլորտին, պայմանավորված վերջին տարիներին ավիացիոն աղետների թվի շեշտակի աճով: Մասնավորապես` 2008 թ. աշխարհում գրանցվել է 4 լուրջ ավիացիոն պատահար, 2009 թ.` 17, 2010 թ.` 39, իսկ արդեն 2011 թ.` 40-ից ավելի: Այդ է պատճառը, որ ռուսական կողմից ցուցահանդեսին կմասնակցեն ավիացիոլ ոլորտի մի քանի կազմակերպություններ` Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը, ДКБА կոնստրուկտորական բյուրոն, Սանկտ Պետերբուրգի ռադիոսարքավորումների ինստիտուտը:

Ա. Նիկոլաեւը խոստացավ, որ ДКБА-ն կներկայացնի նոր տեսակի թռչող սարքեր, որոնք Հայաստանում կարող են մեծ պահանջարկ վայելել: Թեեւ ռուսաստանցի հյուրը չցանկացավ ցուցահանդեսից առաջ ասել, թե ինչի մասին է խոսքը, սակայն NEWS.am-ի տեղեկություններով` դա վերաբերում է դիրիժաբլներին, որոնք կարող են օգտագործվել սահմանների պաշտպանության ժամանակ: