«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր` նոյեմբերի 2-ին կրկին բարձրացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 379.2 դրամ:
Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեր 379.12 դրամ:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6.51 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս փոքր-ինչ թանկացել է: Դոլարը գնվում է 378 կամ 378.5 դրամով, վաճառվում 381-ով:



























