Ինգա Բարսեղյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր: Դատավորը նշանակվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 22-ի ԲԴԽ-4-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ինգա Բարսեղյանին նշանակել սնանկության դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում: