Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ հանդիպմանը:

ԱԺ հասարակայնության հետ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են ՀՀ եւ ՌԴ միջկառավարական եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Նրանք համաձայնել են, որ այդ հանձնաժողովները հանդիսանում են երկկողմ համագործակցության կարեւոր գործիքներ, եւ դրանց ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարգավաճման:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ: