Նիկոլի եղբայրը ևս հակաեկեղեցական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ լուսանկար տարածել, որում Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը կիսվել է երկու տարվա վացղեմության տեսանյութով՝ ուղղված կաթողիկոսի դեմ:

«Նիկոլ Անհողի Արտակ անունով եղբայրը, ենթադրաբար, եղբոր նման աղանդավոր է և ատում է Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդին (մեր եկեղեցին և կաթողիկոսին չեմ տարանջատում)...

Կապիտուլյանտի եղբայրն իր ֆեյսբուքյան էջի reels բաժնում կիսվել է «Նոր Հայաստան, նոր վեհափառ» տխրահռչակ, ֆաշիստական, աղանդավորական ու իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնության երկու տարվա վաղեմության տեսանյութով, որտեղ մի երկոտանի «կենդանի» սպառնում է Վեհափառին...

424594846_1507544130090594_4714860860084639297_n.jpg (51 KB)
Դավաճան Նիկոլի ընտանիքի սույն անդամից այլ բան սպասել պետք էլ չէր... 

Հետաքրքիր է, թե դրա եղբյարը երկու տարվա վաղեմության տեսանյութը կիսվելով ի՞նչ է ակնարկում...

Հիշեցնեմ, որ Նիկոլն արդեն վարչապետ եղած ժամանակ իր ֆեյսբուքյան էջում կիսվում էր հայտնի աղանդավորական մեկի գաղափարներով՝ կոչ անելով մարդկաց կարդալ դրա մտքերը, ինչպես նաև հենց ինքն էր հովանավորում մեր եկեղեցու և նրա առաջնորդի դեմ դուրս ելած խաժամուժին՝ տապալված գործողություններից հետո նրանցից շատերին նշանակելով պաշտոնների...

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածվող լուրերի կաթողիկոսի դեմ ծավալված շարժումը ժամանակին կոորդինացվել է հայտնի համասեռամոլ, հակաեկեղեցական, աղոթքը ծաղրող «դդումի» կողմից, որի շրջապատի ներկայացուցիչներն էլ հարձակվում էին եկեղեցու և կաթողիկոսի վրա...»,- գրել է նա:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի փետրվարի 24-ին Էջմիածնում նախատեսվում է բողոքի ակցիա ընդդեմ կաթողիկոսի, միեւնույն  ժամանակ Էջմիածնում հավաքվելու են եկեղեցու եւ կաթողիկոսի աջակիցները: