Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ցուցադրել է Օդեսայից բռնված պայթուցիկների կադրերը, որոնք նախատեսված էին Ռուսաստանի տարածքում հնարավոր ահաբեկչությունների համար։ Կադրերը հրապարակվել են փետրվարի 5-ին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոխադրողը մի մեքենայից հանում պայթուցիկով տարաներ և դրանք տեղափոխում մյուսը։ Մեկ այլ դրվագում երկու տղամարդ բեռնարկղեր են տանում փողոցներով, այնուհետև նորից դնում մեքենան, տեսանյութի վերջում ցուցադրվել է տարաների պարունակությունը և պայթուցիկի բաղադրամասերը։

Ծառայության տվյալներով՝ պայթուցիկները Վրաստան են ներմուծվել դեռեւս հունվարին Օդեսայից՝ Սարփի անցակետով՝ նախկինում փոխադրվելով Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։ Պայթուցիկները Վրաստան է հասցվել Ուկրաինայի քաղաքացու միկրոավտոբուսով։ Մասնավորապես, բեռը բաղկացած էր C-4 ռազմական դասի պլաստիկ պայթուցիկից, որն ակտիվանում է էլեկտրական դետոնատորներով և ժամանակաչափերով։