Բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել Լենինգրադի մարզի չորս նավահանգիստներում՝ Վիբորգում, Վիսոցկում, Պրիմորսկում եւ Ուստ Լուգում, այս մասին վկայում են Բալթիկ ծովի ծովային նավահանգիստների  վարչության կայքում հրապարակված փաստաթղթերը։

«Հիմք է ծառայել Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի գրոհների հետ կապված արտակարգ իրավիճակի առաջացման բարձր մակարդակը ծովային նավահանգստի օբյեկտներում եւ տարածքներում.»,- նշվել է Ուստ Լուգին վերաբերող կարգադրությունում։

Նույն պատճառն է նշվել նաեւ Վիբորգի, Վիսոցկի եւ Պրիմորսկի նավահանգիստների վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ հունվարին Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն մտցրել էր բարձր պատրաստվածության ռեժիմ տարածաշրջանի բոլոր շրջանների կրիտիկական ենթակառուցվածի օբյեկտներում։ Պահպանության ստորաբաժանումները եւ ուժային կառույցները հրամաններ են ստացել ոչնչացնել անօդաչուները՝ կից տարածքներում դրանց հայտնաբերման դեպքում։