Թվում է, թե պարզ հարց է, դուք գնացիք հասաք այլ թեմանների, որոնք ընդհանրապես այս թեմայի հետ կապ չունեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Անդրադառնալով այդ թեմաներին, ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի առաջին հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը:

ՔՊ-ն չէր չէ՞ 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, բայց դրա մասին չի խոսակցությունը: Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք:

Ես այսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը, պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը, և տարբեր կետերում վերագտել է այդ պետականությունը, և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք բոլորս ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը ո՞րն է:

Արդյոք հյայ ժողովրդի պատմությունը եւ Հայաստանի պատմությունը տարբեր բաներ են. իմ կարծիքով դա նույն բանն է:  Հայ ժողովուրդը որպես ժողովուրդ ձևավորվել է Հայաստանում, մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա, դուք եք հակադրում ժողովրդին պետությանը: Հայ ժողովուրդն ու Հայաստանը անբաժան են»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով իշխանությանը կապիտուլյանտ անվնելուն, Ռուբինյանը խորհուրդ տվեց վերընթերցել ՀՅԴ տարբեևր ներկայացուցիչների հուշերը 1918-1920 թվականների մասին: