Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում «բարդ սուբստանց» է անվանել օրինագիծը, որը կարող է իրավաբանորեն ճանաչել ամուսնությունը հատուկ ռազմական գործողության զոհված մասնակցի եւ նրա քաղաքացիական կնոջ միջեւ, տեղեկացրել է Gazeta,-ն։
«Ես այդ օրինագծի մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Այստեղ ես ոչինչ ասել չեմ կաող»,- մեկնաբանություններից հրաժարվել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այսօրվա դրությամբ օրինագիծը տեղադրված է Պետական դումայի տվյալների շտեմարանում։ Այն նախատեսում է, որ քաղաքացիական կանայք իրավունք կստանան սահմանել հատուկ գործողության զոհված մասնակցի հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը։ Նախատեսվում է, որ ամուսնության ճանաչումը դատարանի միջոցով կարելի է ստանալ հատուկ վարույթի կարգով, եթե տղամարդը եւ կինը միասին ապրել են երեք տարուց ոչ պակաս կամ մեկ տարուց ոչ պակաս՝ ընդհանուր երեխայի առկայության դեպքում։ Այսպիսով, կարծում են Պետդումայում, կարելի է պաշտպանել փաստացի հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհվածի ընտանիքի անդամների շահերը։ Նման տղամարդու հետ ապրած կինը ժառանգության իրավունք եւ արտոնություններ կստանա։
Մինչ այդ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը հայտնել էր, որ Պետդումա է մտցվել օրինագիծ, որի համաձայն՝ ՀՌԳ մասնակիցների այրիները կկարողանան արտոնություններ ակնկալել, անգամ եթե նրանց հետ պաշտոնական ամուսնություն չունեն։





























