Թուրքական Hürriyet թերթի լրագրող Հանդե Ֆիրատը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հետաձգվել է: Ասում են՝ պատճառը երկու երկրներում ընտրությունների ժամանակացույցը և զբաղված գրաֆիկն է»,- գրել է նա X-ում (նախկինում՝ Twitter):
Նախկինում նշվում էր, թե Պուտինի՝ Թուրքիա այցը նախատեսվում էր փետրվարին:





























