Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։ Հայտնում է  Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է ու սկսկվել է դիզվառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ինչպե նաև մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն միայն «ԳԱԶ-53»-ի վարորդն է տեղափոխվել հիվանդանոց, ավելի ամբողջական հետազոտում ստանալու նպատակով։Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։