ՌԴ ՆԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգ Նավալնիին կրկին հետախուզման մեջ է հայտարարել։ Նրա մասին տեղեկությունները հայտնվել են գերատեսչության տվյալների բազայում։

Օլեգ Նավալնին արդեն հետախուզման մեջ էր հայտնվել 2022 թվականի հունվարին։ 2022 թվականի փետրվարին Մոսկվայի Լյուբլինյան դատարանը հայտնել է, որ Օլեգ Նավալնին լքել է Ռուսաստանը։

Դաշնային քրեակատարողական ծառայությունը պահանջում է նրա պայմանական պատիժը փոխարինել իրականով։