Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում, նոյեմբերի 6-ի երեկոյան, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Սեւակի փողոցի թիվ 6 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չէր արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգնության խնդրանքով փրկարարներին են դիմել երեկ ժամը 19:50-ին։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը։Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում հայտնաբերել եւ «1-03» ծառայության աշխատակիցներին են հանձնել 75-ամյա Սեդա Հարությունյանի դին։




























