Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հոկտեմբերի   1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ:

Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1150 անգամ:

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ:  Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: