Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, նոյեմբերի 8-10-ին, պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ-ն:
Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն հանդիպում կունենա արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում, ինչպես նաեւ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Նորվեգիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն «Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման նորվեգա-հայկական համագործակցության ծրագրի» մեկնարկի միջոցառմանը, Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը, ինչպես նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:




























