ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում տնտեսապես ակտիվ բանկչության թիվը կազմել է 1 մլն 184 հազար մարդ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը` 80,8 հազար մարդ:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ հանրապետությունում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում այն կազմում է 12,9 տոկոս կամ 12.6 հազար մարդ, Լոռիում` 11,5 տոկոս կամ 11,7 հազար մարդ, իսկ Սյունիքում` 11,8 տոկոս կամ 7 հազար մարդ:

Տավուշի մարզում գործազրկության մակարդակը կազմել է 9 տոկոս կամ 4,9 հազար մարդ, Կոտայքում`9,1 տոկոս կամ 7.5 հազար մարդ, Գեղարքունիքում` 5,6 տոկոս կամ 6 հազար մարդ, Վայոց ձորում` 4,1 տոկոս կամ 1,1 հազար մարդ:

Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Արարատում այն կազմել է 2,7 կամ 3,3 հազար մարդ, Արմավիրում` 2,9 տոկոս կամ 3,5 հազար մարդ, Արագածոտնում` 2 տոկոս կամ 1,3 հազար մարդ:

Երեւան քաղաքում տնտեսապես ակտիվ բնակչության քանակը 345,8 հազար է, իսկ գործազրկության մակարդակը կազմել է 6,3 տոկոս կամ 21,8 հազար մարդ: