Նվազագույնը 32 մարդ զոհվել եւ ավելի քանի 48-ը վիրավորվել են Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Փրադեշ շրջանում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում։ Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС -ը, լեռնային կիրճում շուռ է եկել մի ավտոբուս, որը Դեհրա բնակավայրից ուղեւորվել է Նագրոտա-Սուրիան քաղաք: AP-ի հաղորդմամբ, մահացածների թիվը հասնում է 32-ի: Վթարի պատճառը, նախնական տվյալներով, եղել է ավտոբուսի մեծ արագությունը, որի արդյունքում վարորդը չի կարողացել կառավարել այն եւ ավտոբուսը ընկել է 30 մ խորությամբ անդունդը:
Ավտոբուսում եղել է ավելի քան 70 ուղեւոր: Ներկա պահին տեղի ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում փրկելու տուժածներին, ինչպես նաեւ զոհվածների դիակները կիրճից դուրս բերելու համար, որոնց թիվը փրկարարների ասելով, կարող է ավելանալ:




























