Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ Արկանզաս նահանգի Ջոնսբորո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով զոհերին, երբ դեպքի վայր՝ Ջոնսբորոյի կենտրոն են հասել  կիրակի առավոտյան ժամը 5-ի սահմաններում, հայտնել է Ջոնսբորոյի ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում:

Մեկ մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սպաներին տեղեկացրել են, որ ևս չորս հոգու հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենաներով:

Ոստիկանությունը չի հայտնել, թե ինչն է եղել հրաձգության պատճառը  և թարմ տեղեկություններ չի տրամադրել հիվանդանոց տեղափոխված մարդկանց մասին:

Քննությունը շարունակվում է։

Ջոնսբորոն գտնվում է Արկանզաս նահանգի մայրաքաղաք Լիթլ Ռոքից մոտավորապես 209 կմ հյուսիսարևելք: