Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզը կիրակի հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է կատարի իր պարտավորությունները Գազայում պաղեստինցիների դեմ «դաժան հանցագործությունները»  դադարեցնելու հարցում:

Թագավորի անունից Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ների նախարար Սալման ալ-Դոսարիի կարդացած, մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա մեկնարկին նվիրված ելույթում թագավորը նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է օգնի ապահովել անվտանգ մարդասիրական անցումները Գազայի հատված: