Բեռլինի կենտրոնում 83-ամյա վարորդը մահացու ելքով վրաերթի է ենթարկել Բելգիայից ժամանած կնոջը և նրա 4-ամյա երեխային, կիրակի հայտնել է ոստիկանությունը։

41-ամյա կինը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են շաբաթ օրը տեղի ունեցած վթարից հետո։ Նրա երեխան մահացել է այդ օրը երեկոյան շտապ վիրահատությունից հետո, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։ Վթարի ականատես է եղել երկու հարազատ, որոնք ստիպված են եղել բուժվել շոկից:

Կիրակի օրը ոստիկանությունը հայտնել է, որ 83-ամյա տղամարդը մեծացրել է արագությունը մինչ մահացու վթարը, որը տեղի է ունեցել Պոտսդամի հրապարակի մոտ։

Բեռլինի հրշեջ ջոկատի խոսնակ Ջեյմս Քլայնն ասել է, որ մեքենան հարվածել է կնոջը, երբ նա երեխայի հետ անցնում էր փողոցը:

Ոստիկանությունից հայտնում են, որ 83-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց և ամբուլատոր բուժումից հետո դուրս է գրվել։