Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է, որ դաշինքի անդամ որոշ երկրների զինվորականներն արդեն Ուկրաինայում են։

Նա, սակայն, չի նշել կոնկրետ երկրների անունները և զինվորականների թիվը։

Սիկորսկին պաշտպանել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը, որն առաջինն է հնչեցրել  Ուկրաինա ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու գաղափարը՝ այն անվանելով «հնարամիտ քայլ», որը, նրա կարծիքով, կխախտի Ռուսաստանի սցենարը։