ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ:
«Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհարժեշտությունը։
Առաջարկվեցին գործնական քայլեր Հայաստանի Հանրապետության և գերմանահայ համայնքի միջև կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և Գերմանիայի հասարականան կյանքում գերմանահայ համայնքի դերակատարության բարձրացման ուղղությամբ»։





























