Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, ԵԱՏՄ-ին հարցեր են, որոնք հավասար են Սահմանադրությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իշխանությունները կարող են ունենալ այս կամ այն պատկերացումները, բայց որոշում ընդունում է ժողովուրդը։ Այդ հարցերը կարող են լուծում ստանալ միայն հանրաքվեի միջոցով։ Այլ բան է, եթե քաղաքական ղեկավարությունը նման որոշում ընդունի եւ հանդես գա բնակչությանն ուղղցած առաջարկով։ Այս իրավիճակում մենք քննարկում ենք ամենատարբեր սցենարներ, եւ երբ պատրաստ սցենար ունենանք, եթե հանրությանն առաջարկելու բան ունենանք, կանենք դա։ Այդ հարցերը կապված են Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների, Վրաստանի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»,- նշել է Փաշինյանը։