Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում  նկատել են կասկածելի «յաշիկը»:

Պարեկները կագնեցրել են այն, վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Ավտոմեքենան պարեկները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Կայքի տեղեկություններով՝ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշներն էլ օրեր առաջ էր Ա. Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը գնել:

Գ. Առուշանյանը նույնպես զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից: