Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում ոչնչացվել են 8 ինքնաթիռատիպ անօդաչուներ, ռեակտիվ արկ եւ «Точка-У» տակտիկական հրթիռային համալիր, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Մասնավորապես, համաձայն ՌԴ ՊՆ-ի հաղորդման՝ ուկրաինական հինգ անօդաչուներ խոցվել են ՀՕՊ հերթապահ միջոցներով Կուրսկի մարզում, երեք անօդաչուներ, ռեակտիվ արկ եւ «Точка-У» հրթիռ՝ Բելգորոդի մարզի տարածքում։