Տեղեկություններ են ստացվում այն մասին, որ առնվազն 36 պաղեստինցի զոհվել է իսրայելական հարվածի հետեւանքով, որը հասցվել է Գազայի կենտրոնում գտնվող բնակելի տանը, փախստականների Նուսեյրաթ ճամբարից ոչ հեռու, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ռմբակոծումը ավերել է այն տունը, որտեղ ապրում էր մի ընտանիք, եւ որ զոհերի մեջ կան երեխաներ։




























