Եմենի հութիները երեք հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովի ուղղությամբ։ Այս մասին նշվել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրությունում։

Նշվել է, որ միջադեպը գրանցվել է մարտի 15-ին, Սանայի ժամանակով 20.30-22.50-ի միջակայքում։

«Ամերիկյան, կոալիցիոն եւ առեւտրային նավերը չեն տուժել եւ չեն վնասվել»,- ընդգծված է հաղորդագրությունում։