Անօդաչուները գրոհել են Սամարայի մարզի Սիզրանի նավթավերամշակման գործարանը եւ փորձել հարվածել Նովոկույբիշեւյան ՆՎԳ-ին, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է նահանգապետ Դմիտրի Ազարովը։
Նրա խոսքով՝ կատարվածի հետեւանքով առաջին գործարանում սկսել են այրվել նավթամթերքների վերամշակման սարքավորումները։ Նովոկույբիշեւսկի ՆՎԳ գրոհը հետ է մղվել։
«Այսօր առավոտյան անօդաչուները գրոհել են Սիզրանի ՆԳՎ-ն եւ փորձել գրոհել Նովոկույբիշեւսկի ՆՎԳ-ն։ Սիզրանի ՆԳՎ տարածքում այրվել են նավթամթերքների վերամշակման սարքերը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասել է նահանգապետը «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ազարովն ավելացրել է, որ գրոհի հետեւանքների վերացման համար ստեղծվել է տարածաշրջանային օպերատիվ շտաբ, բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ուշադրություն հատկացնել օբյեկտների պահպանությանը մարզի տարածքում։





























