Եկատերինբուրգի բնակիչը երկար ժամանակ Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության խցիկում էր եւ առաջացրել է ընրական հանձնաժողովի ամդամների կասկածը։
Խցիկից դուրս գալով՝ տղամարդը մոտեցել է քվեատուփին, որպեսզի «կանաչ ներկ լցնի քվեաթերթիկների վրա», բայց նրան կանգնեցրել են եւ ձերբակալել, գրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Սվերդլովի մարզի հանրային դիտարկման կենտրոնին։
Նշվել է նաեւ, որ թիվ 13 քաղաքային գիմնազիայում ձերբակալվել է մի կին՝ №1550 ընտրատեղամաս կանաչ ներկ մտցնելու փորձի համար։
Հանրային դիտարկման կենտրոնում նախազգուշացրել են, որ հակաիրավական գործողություններ կատարելը ընտրատեղամասերում կենթարկվի պատասխանատվության ՌԴ Քր. օր. 141 հոդվածով (ընտրական իրավունքի իրականացման կամ ընտրական հանձնաժողովների աշխատանքի խոչընդոտում), որով նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։
Սվերդլովի մարզի իշխանությունների տեղեկացմամբ՝ ընտրատեղամասերը տարածաշրջանում պահպանում են նԳՆ, ԱԻՆ, «Ռոսգվարդիայի» ավելի քան 20 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ տրանսպորտի ոստիկանության, ՆԳՆ ինստիտուտի եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, հերթապահներ։ Սվերդլովի մարզում առաջին օրը ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,7 տոկոս։





























