Սանկտ Պետերբուրգում 82-ամյա թոշակառուն մահացել է ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո, հայտնում է «Фонтанка»-ն։

Ըստ պարբերականի տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել ընտրությունների առաջին օրը։

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է։

Լրատվամիջոցը գրում է, որ 2016 թվականին հանգուցյալը մասնակցել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավորների թեկնածուների փրայմերիզին։ Նրա սոցիալական ցանցերը պարունակում են լուսանկարներ թանգարաններից և իր բանաստեղծությունները, որոնք նա տեղադրել է YouTube-ում քաղաքական տեսանյութերի տակ։ Իր գրառումներում նա քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և ՄԱԿ-ին։