Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների անցկացումը երկրի օկուպացված շրջաններում և այնտեղ ընտրատեղամասերի անօրինական բացումը։ Այս մասին ասված է նախարարության մարտի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ օկուպացված տարածքներում ցանկացած ընտրությունների անցկացումն անօրինական է օկուպացիայի պայմաններում, ինչը ճանաչված է, այդ թվում՝ միջազգային դատարանների կողմից։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել գործողությունները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ», - ասվում է հայտարարության մեջ։.
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է միջազգային հանրությանը` խնդրանքով պատշաճ գնահատել և արձագանքել օկուպացված շրջաններում Ռուսաստանի հետագա անօրինական գործողություններին:





























