Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց: