NEWS.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական  պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

Նշենք, որ նա հարցաքննվել է իր գրասենյակի մոտ պայթուցիկ նյութ տեղադրելու գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ այդ դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվել է ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը։