«Թուրքական ավիաուղիներ»-ի ուղևորները, որոնցից շատերը ռուսներ են, վերջին շաբաթներին խնդիրներ են ունեցել դեպի Հարավային Ամերիկա թռչելիս, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերությունը որպես մերժման պատճառ նշում է ուղեբեռի կամ «մաքուր» անձնագրի բացակայությունը, երբեմն պատճառները չեն նշվում։ Ընկերությունը նախկինում հրապարակել էր Լատինական Ամերիկա թռչող ուղևորների համար «լրացուցիչ հսկողության» կանոններ։ Դրանց թվում է հետադարձ տոմսի և հյուրանոցի ամրագրման անհրաժեշտությունը։

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսն ասել է, որ թռիչքներ չընդունելու խնդիրը համակարգային բնույթ է կրում, դիվանագետները թուրքական ավիաուղիներից պարզաբանումներ են խնդրել պատճառների վերաբերյալ։