Հայաստանում ձկան կեր արտադրող գործարանների ստեղծումը դժվար թե շահութաբեր լինի դրա օգտագործման ներկայիս ծավալները հաշվի առնելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի խոշորագույն ձկնաբույծներից մեկը` «Յունիֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը:

Ըստ նրա` արտադրության նպատակահարմարությունից ելնելով, գործարանի հզորությունը պետք է կազմի 20 հազ. տոննա, սակայն ներկայումս Հայաստանում օգտագործվում է 8-10 հազար տոննա: «Հայաստանում ձկան ալյուրի արտադրության 1-2 ընկերություն կա, բայց չգիտեմ` իրենց կարդարացնե՞ն ապագայում», - ասել է Մկրտչյանը:Տարեկան 10 հազար տոննայի վերեւում բերված թիվը նշում է նաեւ այլ ձկնաբույծ`  «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արկադի Գեւորգյանը: «Մեր մատակարարները մեծ ուշադրությամբ լսեցին այդ գնահատականը, հետեւաբար հայաստանյան շուկա կարող են մուտք գործել նոր խաղացողներ: Այդ շուկան այժմ հարաբերականորեն ազատ է: Այնպես որ, կարելի է նաեւ նոր գործարան կառուցել», -ասաց Գեւորգյանը:Նշենք, տարբեր գնահատականներով, լճի  ձկան  շահույթը կազմում է գրեթե  80%:  «Կերի համաշխարհային գները բարձրանալու միտում ունեն»,- նշել է Ա. Գեւորգյանը:

Ձկնաբուծարանները եւս չեն պատրաստվում ձկան ալյուրի շուկայում հրաժարվել իրենց բաժնից. հեռանկարում նրանց մատակարար դառնալու հավանականությունը մեծանում է: «Գլոբալ առումով, լճի ձուկը վայրի ձկան համեմատ առավելություն ունի նրանով, որ կայուն մատակարարումը երաշխավորվում է: Բացի այդ, ձկնորսության գոտիներն աշխարհում աստիճանաբար կրճատվում են, պայմանավորված մարդածին գործոնով, ինչը եւս մեծացնում է ձկնարտադրության պահանջարկը», – նշել է նա:Աճեցված ձկան պահանջարկը մեծացել է նաեւ ձկնորսության գոտիների աղտոտման պատճառով: